Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը
Ֆորումի ընթացքում Նարեկ Զուլալյանը մասնակցել է «ԱԶԲ տրանսպորտային ներդրումները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի տրանսպորտային ոլորտում իրականացված և ընթացիկ ծրագրերը, հետագա պլանավորվող ներդրումների հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ոլորտի ռազմավարական զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարները։

