Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ

Չորեքշաբթի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է երկրի կառավարման նոր մեթոդներին անցնելու անհրաժեշտության մասին:

Նրա համոզմամբ՝ երկրի կառավարման նախկին մեթոդներն այլևս բավարար չեն բոլոր ներկա խնդիրները լուծելու համար, այլապես, ըստ նրա, շատ խնդիրներ արդեն լուծված կլինեին:

Հայտարարությունը նա արել է նահանգների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ելույթում:

Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանին անհրաժեշտ է նոր մոտեցում և ստեղծագործական լուծումներ՝ իր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։

You may also like...