Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանել է Հնդկաստանի Կալկաթա քաղաք՝ սկսելով քառօրյա այցը Հնդկաստան:

Ռուբիոն հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Ինչպես հայտնել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը, պետքարտուղարը նախագահ Դոնալդ Թրամփի անունից Մոդիին հրավիրել է մոտ ապագայում այցելել Սպիտակ տուն:

Նախատեսվում է, որ Ռուբիոն կայցելի նաև Նյու Դելի, Ագրա և Ջայպուր:

You may also like...