System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ
Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հուլիսին համերգով հանդես է գալու Երևանում։
Այս մասին Ավանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ժամանակ մի աղջիկ վարչապետին խնդրել է խմբին հրավիրել Հայաստան։
«Գիտեմ, որ մոտիկ եք System of a Down-ի ու Սերժ Թանկյանի հետ, որ խնդրեմ կկանչե՞ք իրենց Հայաստան համերգի»,- հարցրել է նա:
Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հուլիսին գալու են։ Հրապարակում համերգ են տալու»։
Աղջիկը նաև հետաքրքրվել է՝ համերգն անվճա՞ր է լինելու, ինչին վարչապետը պատասխանել է, որ այդ մասին տեղեկություն չունի։
