Խուզարկություններ Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում. կա 5 ձերբակալված

Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում:

Այդ մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

«Խուզարկություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Ձերբակալվել է հինգ անձ։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

You may also like...