ՀՀ պաշտպանունակության էական գործոններից է պետական սահմանի ամրացված շրջանները․ Փաշինյան (տեսանյութ)

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պաշտպանունակության բարձրացման էական գործոններից է համարում պետական սահմանի երկայնքով կառուցված մի քանի տասնյակ ամրացված շրջանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն արեց մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ։

«ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21-րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց-բերդեր և ինժեներական մտքի գլուխգործոցներ են ՀՀ պետական սահմանի երկայնքով»,-ասաց Փաշինյանը։

ՀՀ բանակը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին ներկայանում է նոր սպառազինությամբ, համազգեստով ու գաղափարաբանությամբ։

You may also like...