Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Պաշտոնական դիմավորման ժամանակ ինքնաթիռները թռել են Աստանայի վրայով՝ թողնելով ռուսական դրոշի հետքը։
Դիմավորման արարողությունից հետո Պուտինը և Տոկաևը բանակցություններ են սկսել՝ քննարկելու ռուս-ղազախական համագործակցության հետագա զարգացման հիմնական ասպեկտները։
Ռուսաստանի պետության ղեկավարին Աստանայում ուղեկցում է ավելի քան 30 հոգուց բաղկացած պատվիրակություն, այդ թվում՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և 9 դաշնային նախարար։
Պուտինը կմասնակցի Աստանայում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Պուտինին դիմավորել է Անկախության պալատում։ Պաշտոնական դիմավորման արարողության ժամանակ ինքնաթիռները թռել են Աստանայի վրայով՝ թողնելով ռուսական դրոշի հետքը։
Դիմավորման արարողությունից հետո Պուտինը և Տոկաևը բանակցություններում կքննարկեն ռուս-ղազախական համագործակցության հետագա զարգացման հիմնական ասպեկտները քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում և այլ ոլորտներում։
Բացի այդ՝ առաջնորդները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային ամենահրատապ հարցերի, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
