Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի կոնկրետ ժամկետներ նշել հնարավոր չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտի կոնկրետ ժամկետներ նշել հնարավոր չէ, քանի դեռ շարունակվում են ռազմական գործողությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինը պատասխանել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին։
«Ինչ վերաբերում է ժամկետներին, կարծում եմ՝ դուք և մյուս գործընկերները կհասկանաք իմ պատասխանը։ Ռազմական գործողությունների պայմաններում կոնկրետ ժամկետներ նշել հնարավոր չէ։
Դա հապճեպ հնարավոր չէ ասել, գործնականում այդպես երբեք չեն անում։ Եվ ես էլ դա չեմ անի»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
