Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

2026 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս է հռչակել՝ «Բացահայտել գրավչության պատրանքը․ հակազդել նիկոտինային և ծխախոտային կախվածությանը»։
Այդ մասին հայտնում են ՀՎԿԱԿ-ից։
Այս տարվա թեման ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես են ծխախոտային և նիկոտինային արտադրանքները ներկայացվում որպես գրավիչ, ժամանակակից և անվնաս՝ հատկապես երեխաների և դեռահասների համար։
Սակայն գրավիչ արտաքինի հետևում թաքնված են նիկոտինային կախվածության և առողջական լուրջ ռիսկերի վտանգները։
Հայաստանում ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր խնդիր։
STEPS հետազոտության տվյալներով՝
▪️ 18–69 տարեկան բնակչության 27.8%-ն օգտագործում է ծխախոտ,
▪️ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 51.5%,
▪️ կանանց շրջանում՝ 1.8%,
▪️ մեծահասակների 56.4%-ը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության տանը,
▪️ 26.6%-ը՝ աշխատավայրում։
Ծխախոտի և նիկոտին պարունակող արտադրանքների օգտագործման կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Իրազեկվածությունն ու առողջ ընտրությունները լավագույն պաշտպանությունն են կախվածությունից և դրա առողջական հետևանքներից։

You may also like...