Արցախցի փոքրիկների հետ շրջեցինք ու վայելեցինք Երևանի գեղեցկությունն ու ճարտարապետությունը. Տիգրան Ավինյան
Արցախցի փոքրիկների հետ շրջեցինք ու վայելեցինք Երևանի գեղեցկությունն ու ճարտարապետությունը՝ արդեն քաղաքի զբոսաշրջային խորհրդանիշը դարձած բաց տանիքով երկհարկանի կարմիր ավտոբուսներով: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում։«Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ու «Teenagers for peace» ծրագրի համագործակցությամբ. արցախցի մեր փոքրիկ բարեկամները միշտ մեր ուշադրության կենտրոնում են լինելու և նման նախաձեռնությունները կլինեն շարունակական»,- նշված է գրառման մեջ:
