Փաշինյանը դրական է գնահատել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցը դրական մթնոլորտում է անցել։
Փաշինյանն այդ մասին ասել է «Իզվեստիա»-ի հետ զրույցում։
«Երեկ ես Ռուսաստանի նախագահի հետ խոսեցի, շնորհակալություն հայտնեցի, իհարկե, զանգի համար։
Նա զանգահարել էր՝ շնորհավորելու ինձ ծննդյան օրվա առթիվ։ Մենք խոսեցինք ընթացիկ հարցերի մասին, և մեր զրույցը դրական էր»,- ասել է վարչապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։
