Պնդումները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում փակվելու է 229 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը
Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։
ԿԳՄՍ նախարարությունից ևս մեկ անգամ տեղեկացնում են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են։
«Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը։
Դրա վառ ապացույցն ամբողջ հանրապետությունում իրականացվող դպրոցաշինության և նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերակառուցման լայնածավալ ծրագրերն են։
Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում է հասարակության շրջանում անհիմն անհանգստություն առաջացնելու նպատակով։
Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրներով։ Նախարարությունը շարունակելու է հանրությանը տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
