Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է ձախ կենտրոնամետ կոալիցիա ձևավորել՝ բաղկացած չորս կուսակցությունից

Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենին հաջողվել է ձախ կենտրոնամետ կոալիցիա ձևավորել՝ բաղկացած չորս կուսակցությունից:

Սա նրան հնարավորություն կտա երրորդ անգամ նշանակվել թագավորության վարչապետի պաշտոնում:

Ֆրեդերիկսենը Դանիայի թագավորից կոալիցիոն կառավարություն կազմելու մանդատ էր ստացել մարտի 25-ին: Սա երկրի պատմության մեջ կառավարության ձևավորման ամենաերկար գործընթացն էր:

Սոցիալ-դեմոկրատներն առաջատար դիրք էին գրավել խորհրդարանի ընտրությունում, սակայն ցուցաբերել էին մեկ դարի ընթացքում ամենավատ արդյունքը՝ ստանալով ձայների 22 տոկոսը:

You may also like...