Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում (տեսանյութ)

2026 թվականի ընթացքում Քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ամբողջական տեսահսկման համակարգ։

Ներկայում քրեակատարողական հիմնարկներում տեղադրված են շուրջ 600 տեսախցիկներ, որոնք ապահովում են շուրջօրյա վերահսկողություն։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Համակարգը հնարավորություն է տալիս կանխարգելել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, արգելված իրերի ներթափանցումը, հայտնաբերել քրեակատարողական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը և, ամենակարևորը, կանխել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

You may also like...