Իրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի Ադրբեջան զորքեր է ուղարկել. CNN

Իրանական պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի Ադրբեջան է տեղակայել էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ, այդ թվում՝ «Մոսադի» գործակալներ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Հեռուստաալիքի տվյալով՝ իսրայելական զորքերը տեղակայված էին Ադրբեջանի հարավում՝ Իրանի սահմանի մոտ: CNN-ը նշում է, որ Իսրայելը վաղուց է Ադրբեջանը համարում ռազմավարական գործընկեր:

Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ երկրում տեղակայվել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին հետախուզությամբ և գործողություններ էին իրականացնում ԱԹՍ-ների օգտագործմամբ:

Նրանց տվյալներով՝ Ադրբեջանում գործել են մի քանի տասնյակ իսրայելցի զինծառայողներ և հետախույզներ։ Գործողության նախապատրաստական ​​աշխատանքները, ըստ որոշ տեղեկությունների, սկսվել են Իրանի պատերազմից մի քանի շաբաթ առաջ:

CNN-ը պնդում է, որ դա Մերձավոր Արևելքի տարբեր մասերում, այդ թվում՝ ԱՄԷ-ում և Իրաքում տեղակայված ցանցի մի մասն է՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար:

Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը հերքել է, որ երկրի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ գործողությունների համար: Իսրայելի կառավարությունը և պաշտպանության բանակը չեն արձագանքել CNN-ի հարցմանը:

You may also like...