Ստեփանավանի համար 1 վարժարանում կառուցվել է նոր մարզադահլիճ. Փաշինյանը ծանոթացել է շինաշխատանքներին
Ստեփանավանի համար 1 վարժարանում եւս կառուցվել է նոր մարզադահլիճ:
«Ծանոթացա կատարված շինաշխատանքներին եւ հանձնարարեցի արձանագրված թերությունները սեղմ ժամկետներում շտկել:
Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
