Ռուսաստանը պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվի. Միրզոյան

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հույս ունենք, որ ընտրություններից հետո մեր ռուս գործընկերների հետ առողջ, կառուցողական մթնոլորտում կարող են հարաբերությունները առողջացնել ու քննարկել եղած խնդիրները»,- հավելել է Միրզոյանը:

Նա նշել է, որ պետք է գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին։

«Ռուսաստանցի մեր գործընկերները պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվեն ու ավելի կառուցողական մոտենան»,- եզրափակել է ԱԳ նախարարը։

You may also like...