Դատարաններ են մուտքագրվել ընտրական իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումներ. տեղեկատվություն

ԲԴԽ խոսնակը հրապարակել է ՀՀ ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված, ժամը 14:00-ի դրությամբ դատարան մուտքագրված գործերի քանակը:

Պատկերը հետևյալն է.

  • Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
  • Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
  • Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
  • Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
  • Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
  • Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
  • Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 7 դատական գործ:

You may also like...