Ժամը 12:30-ի դրությամբ տնային կալանքի տակ գտնվող 205 անձ մասնակցել է քվեարկությանը
Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունի ընտրելու իրավունք։
Ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434 անձ, որոնցից արդեն քվեարկել է 205-ը։
«Քվեարկության իրավունքի իրացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը կազմակերպել և իրականացրել է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխան ընտրատեղամասեր օրենքով սահմանված կարգով։
Պրոբացիայի ծառայությունը շարունակում է ապահովել ընտրելու իրավունք ունեցող տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացումը՝ պահպանելով օրինականության, հավասարության և սահմանադրական իրավունքի պաշտպանության սկզբունքները։
Տվյալները ներկայացված են ժամը 12:30-ի դրությամբ և կարող են փոփոխվել քվեարկության գործընթացի ընթացքում»,- ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրությունում։
