Իսրայելն ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու «Հըզբոլլահը» հարվածեն Հրեական Պետությանը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետը նախազգուշացրել է, որ ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հարվածեն հրեական պետությանը:

Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ այժմ Իսրայելն ու Իրանը դադարեցրել են փոխադարձ հրթիռակոծությունը, թեև տեղեկություններ կան, որ ՑԱՀԱԼ-ը շարունակում է Լիբանանի թիրախավորումը:

ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Թեհրանի հետ բանակցությունները և կձգտի կարգավորման՝ չնայած Իսրայելի դիրքորոշմանը:

Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Իրանի հետ համաձայնությունը կբխի ԱՄՆ-ի շահերից: Նրա խոսքով՝ Թեհրանը ևս հետաքրքրված չէ, որ պատերազմը շարունակվի:

You may also like...