Մեր զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքում եղել են սահմանված ժամին. Էդվարդ Ասրյան

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում որոշ տեղամասերում զինծառայողների՝ սահմանված ժամից ուշ քվեարկելու վերաբերյալ տեղեկություններին՝ նախ ընդգծելով, որ Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ զինծառայողը նույնպես քաղաքացի է և իրավունք ունի մասնակցելու ընտրություններին։

«Մեր զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքում եղել են սահմանված ժամին։ Այսինքն՝ ոչ մի զինծառայող ընտրատեղամաս սահմանված ժամից ուշ չի ներկայացել:

Դրա համար հարցեր կարող եք տալ ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուսներին»,- ասաց նա։

You may also like...