Հունվարի 15-ին գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ երթևեկելի գծում աշխատում են 3 հատ երեք վագոնանի շարժակազմեր։
«Հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը
Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը։
Շաբաթվա քրոնիկոն.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 272 հազար 159 ուղևոր:
Գիծ են դուրս բերվել 2648 շարժակազմեր, որոնցից 456-ը երեք վագոնանի, 1283-ը երկու վագոնանի և 908-ը մեկ վագոնանի։
Կատարողականը՝ 108,7%։
2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևորներ»,- ասված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

You may also like...