Ամերիկյան ուղղաթիռը խnցվել է Հորմուզի նեղուցի տարածքում․ Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուղղաթիռը խոցվել է Հորմուզի նեղուցի տարածքում։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել այդ հարվածին։
«Նախորդ գիշեր Իրանը խոցել է մեր բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը, որը պարեկություն էր իրականացնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Ուղղաթիռի 2 օդաչուները չեն տուժել։
Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պետք է արձագանքի այս հարձակմանը»,-նշել է նա։
