Մեղրիի լեռնանցքում բուք է
Հունվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Մեղրիի լեռնանցքում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
