Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

Մերձավոր Արևելքում Իսրայելի վարած քաղաքականությունը վերածվել է Թուրքիայի ազգային անվտանգության համար սպառնալիքի գործոնի։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը՝ Սիրիայում և Լիբանանում իրականացվող գործողությունների համար։

«Նեթանյահուն և նրա հանցավոր ցանցն իրենց հարձակումներով Սիրիայի և Լիբանանի դեմ իրավիճակը հասցրել են այնպիսի կետի, երբ այն արդեն սպառնալիք է ներկայացնում նաև Թուրքիայի համար։

Սիրիան և Լիբանանը երկու անկախ պետություններ են, սակայն միևնույն ժամանակ մեր սիրո և եղբայրության աշխարհագրության մասն են։ Դամասկոսն ու Բեյրութը Ստամբուլի եղբայր քաղաքներն են։ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ միայն Հաթայից, այլև Հալեպից, Դամասկոսից և Բեյրութից»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է Իսրայելին Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու և լիբանանյան տարածքից զորքերը դուրս բերելուց հրաժարվելու մեջ։ Նրա խոսքով՝ իսրայելական կողմի գործողությունները նպաստում են տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացմանը։

You may also like...