Սիրիայի նախագահը Դոնալդ Թրամփի հրավերով կայցելի Վաշինգտոն

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով կայցելի Վաշինգտոն։

Այս մասին հաղորդում է Syria TV-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

«Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան մտադիր է հաջորդ կիրակի այցելել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերի», — հաղորդել է հեռուստաալիքը։

You may also like...