Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության բարձրացրած հիստերիան ու դրանից բխած ԿԸՀ որոշումները․ Ալեքսանյան
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով որոշումներին, սոցցանցի իր էջում գրել է․
«Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության բարձրացրած հիստերիան ու դրանից բխած ԿԸՀ որոշումները։
Ինքներդ եք հիշում, թե ինչպես էին Գոհար Մելոյանը, Արամ Վարդևանյանը ժամը 8-ը չեղած ասում, որ եթե տեղամասի ներսում եք, կարող եք քվեարկել։ Հետո երբ բանը հասավ զինվորներին, պարզվեց էդ օրենքը նրանց վրա չի տարածում»։
Մեկ այլ գրառմամբ, Ալեքսանյանը տեղեկացրել է, որ զինվորների քվեարկությամբ պայմանավորված՝ ընդդիմության բարձրացրած հիստերիայի արդյունքում չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե։
