«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Կարեն Թումանյանին
Հունվարի 12-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, քննարկվել են հունվարի 15-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցեր:
Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել Կարեն Թումանյանի թեկնածությունը:
