Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Ինչպես հայտնել ենք, ձերբակալվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է ձերբակալությանը՝ նշելով, թե Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին։

«ՌԴ պաշտոնատար անձանց կոչ էր անում Ռուսաստանում պետական տենդերներ ստացած հայկական կազմակերպություններին պարտադրեն, որ «ապահովեն» իրենց ՀՀ քաղաքացի աշխատակիցների Հայաստան գալն ու «ճիշտ քվեարկելը»։

Պետք է հասկանալ՝ հայու գե՞նն է ստիպել Չալաբյանին նման կոչ անել, թե՞ հայրենիքի հանդեպ սերը»,- գրել է Չախոյանը:

You may also like...