ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավարն աջակցություն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Հունվարի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորությամբ:
Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը, որի շրջանակներում 2023թ.-ի առևտրաշրջանառությունը հասել է 2,8 մլրդ դոլարի` արձանագրելով 185 տոկոս աճ՝ 2022թ.-ի համեմատ: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

You may also like...