Հասմիկ Վիրաբյանի ձերբակալության կապակցությամբ Գյումրու համյանքապետարանի տարածել է պարզաբանում

Հասմիկ Վիրաբյանի ձերբակալության կապակցությամբ Գյումրու համյանքապետարանը տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է․
«Պարզաբանում  ​Ի պատասխան այսօր մամուլում տարածված տեղեկատվության, թե ձերբակալվել է Գյումրու համայնքապետի մամուլի խոսնակը՝ հայտնում ենք․
​Խոսքը համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանի մասին է։
​Նրա պաշտոնեական գործունեությունը շուրջ մեկ տարի է, ինչ կասեցված է (մեկ այլ քրեական վարույթի շրջանակում)։
​Այդ ժամանակվանից ի վեր նա որևէ առնչություն չունի Գյումրու համայնքապետարանի աշխատանքների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

You may also like...