Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

You may also like...