Հայաստանում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2, H1N1 ենթատեսակներ և B տեսակի հարուցիչ
Տարվա 40-րդ շաբաթից մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ։
Այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև համակցված վարակներ, մասնավորապես՝
բոկավիրուս ռինովիրուս, ռինովիրուս ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս, բոկավիրուս ադենովիրուս, գրիպի AH3N2 ադենովիրուսի հարուցիչներ։

