Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձել են Հայաստանի շախմատի չեմպիոններ

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ անգամ (2011, 2024) նվաճել է Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ առաջնության վերջին խաղափուլում Ռոբերտը հաղթել է Արթուր Դավթյանին և դարձել է չեմպիոն:
Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 3-րդ անգամ (2015, 2021, 2024) նվաճել է Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնության վերջին խաղափուլում Սուսաննան սև խաղաքարերով հաղթել է Մելինե Հարությունյանին և դարձել չեմպիոն:

You may also like...