Լոռու մարզում ՀՀ ԶՈՒ ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։
Նշենք, որ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք:
