ՔՊ խմբակցության անդամներն Արարատ Միրզոյանի հետ քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հունվարի 24-ին Ազգային ժողովում հանդիպել են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ:
