ՏԿԵ նախարարի տեղակալը ընդունել է ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչությանը, որը գլխավորում էր ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության
և կառավարման գրասենյակի ղեկավար Քելլի Սթրիկլանդը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկարատև գործընկերության շրջանակներում ևս մեկ համագործակցային ծրագրի իրականացման հնարավությունները։

Տեղական ինքակառավարման համակարգի ներդրման օրվանից ԱՄՆ ՄԶԳ-ն մշտապես եղել է մեր կողքին՝ իր խորհրդատվության, գիտական, մեթոդական և ոչ պակաս կարևոր նյութական աջակցությամբ, ընդգծել է Վաչե Տերտերյանը։

Քելլի Սթրիկլանդը ներկայացրել է համագործակցության սեփական հեռանկարները՝ ուղղված համայնքների զարգացմանը՝ անդրադառնալով 4 հիմնական ուղղություններին․

· վերապատրաստումներ, հաշվետու կառավարման համար կարողությունների զարգացում և տեխնիկական աջակցություն,

· հանրային ծառայությունների մատուցման և զարգացման ծրագրեր,

· չնախատեսված ցնցումներին արդյունավետ արձագանքելու և դրանցից հետո վերականգնման ծրագրեր,

· ապակենտրոնացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների և քաղաքականության մշակման ծրագրեր։

Ծրագրի ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանի ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության վերաբերյալ այլ հարցեր ևս։

You may also like...