Վթարի ենթարկված բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Նա Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ տուժածները՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը, տեղափոխվել են «Հերացի» համալսարանական հիվանդանոց, ստացել են համապատասխան բուժօգնություն, անցել են անհրաժեշտ հետազոտությունները:

«Բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ»,- գրել է Դանիելյանը:

You may also like...