ԱՄՆ Ներկայացուցիչները Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկել են ՀՀ զինված ուժերին օգնելու հնարավորությունները
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցեր։
