«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Տիգրան Ավինյանի հետ քննարկել է Երևանի զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունվարի 30-ին Ազգային ժողովում հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, քննարկվել են Երևան քաղաքի զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման խնդրին: Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում՝ օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար: