«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոս:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2022 թվականի փետրվարի 1-ից մեկնարկելու է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը: Ապահովագրական պայմանգրեր կնքելու ժամկետներին կարող եք ծանոթանալ այստեղ:
2022 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն կայքում՝ www.aina.am։
- ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- համայնքների բաշխում ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ — Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ապահովագրական ընկերություններին,
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն՝ 011 597 254 հեռախոսահամարով:
Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչություն`011 525 232 հեռախոսահամարով: