Մարտական դիրքի կացարանին կից տնակում հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Գրիգորյանը. ՊՆ

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Այլ տուժածներ չկան:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,֊ ասված է հաղորդագրության մեջ:

You may also like...