Արարատ Միրզոյանը և Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին

Նիդերլանդներ աշխատանքային այցի ընթացքում փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

You may also like...