Փետրվարի 12-ից Երևանի մի շարք փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝
- Սահակ Պարթև — Սիլիկյան 4-րդ փ
- Նելսոն Ստեփանյան – Մոլդովական
- Բագրևանդ – Նվեր Սաֆարյան
- Անդրանիկ – Սվաճյան
փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: