Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կա 4 զոհ և 1 վիրավոր. ՊՆ-ն հրապարակել է զոհվածների անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։
