Բրյուսելում նախարար Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նիստի ավարտին՝ Երևանի ժամանակով 17:00-ին, Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որը հասանելի կլինի այստեղ։
