ՀՀ վարչապետը և Իրաքյան Քուրդիստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը: Այդ համատեքստում ընդգծվել է գործարար կապերի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

You may also like...