Ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերում ոչ հիմնական շինությունների հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները

Հանդիպման ժամանակ ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերում տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առաջիկա անելիքները, ձևավորված նախնական մոտեցումներն ու առաջնահերթությունները: Կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվելու ոչ հիմնական շինությունների հետագա տնօրինման և դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հետ կապված մոտեցումներն ու առաջնահերթությունները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ որոշման նախագիծը ներկայացնել նաև ՀՀ Ազգային ժողով՝ համապատասխան հանձնաժողովներում քննարկելու և առաջարկություններ ձևավորելու նպատակով: