ՔՊ-ի և ԲԴԽ նախագահի հանդիպմանը քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 23-ին Ազգային ժողովում հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Մտքեր են փոխանակվել դատական համակարգում առկա խնդիրների եւ դրանց լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ:

Երկուստեք կարեւորվել է դատական իշխանության անկախությունը եւ օրենսդիր իշխանության հետ արդյունավետ համագործակցությունը:

You may also like...