Եթե Ադրբեջանը գործնականում հաստատի ստանձնած պարտավորությունները, խաղաղության հասնելու ճանապարհին շատ խոչընդոտներ չենք ունենա. Փաշինյանի հարցազրույցը France 24-ին
Գիտեք, ցավոք, այս ընթացքում եղել են դեպքեր, երբ բանակցությունների սենյակում շատ բան կոնստրուկտիվ է և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք։ France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հույս ունեմ, որ այս անգամ դա կլինի. խոսքը երեք հիմնական սկզբունքների մասին է, որ համաձայնեցվել են Պարահայում, Բրյուսելում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը ժամանակակից ՀՀ-ը և Ադրբեջանի հանրապետությունն են։ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է դառնա երկու երկրների միջև սահմանազատման քաղաքական հիմքը, ինչը նշանակում է, որ երկու երկրների միջև սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա, ուղղակի պետք է գետնի վրա արտահայտել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ի փլուզման պահին, և երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն, երկրների ինքիշխանության, իրավազորության սկզբունքի վրա՝ հավասարության և փոխադարձության շրջանակներում, և մենք այս սկզբունքները կենտրոնացրել ենք և արտահայտել ենք «Խաղաղաության խաչմերուկ» նախագծում, և եթե Ադրբեջանը այս բոլոր ուղղություններով հաստատի նաև գործնականում իր ստանձնած պարտավորությունները, մենք խաղաղության հասնելու ճանապարհին շատ խոչընդոտներ չենք ունենա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։